Բաժիններ՝

Հայ աստղերի գինը. Ո՞վ որքան գումարի դիմաց է երգում

Համացանցում չեք գտնի մեկ հայ աստղի, որի պաշտոնական կայքում հրապարակված կլինի price list՝ այսպես ասած գնացուցակ: Այնինչ արտասահմանյան բազմաթիվ աստղեր ու միջոցառումների կազմակերպման կայքերն ունեն անգամ հստակ բաժին, ուր և հրապարակված է գնացուցակը:

newmag.am-ը   զրուցել  է տասնյակ հաճախորդների հետ, որոնց միջոցառումներին երգել են մեր ցանկում հայտնված հայ հայտնիները: Բայց որքան էլ տխուր է, հայ աստղերն ավելի շատ երգում են իրենց ծանոթ-բարեկամների խնջույքներին, իսկ հարազատից գումար դժվար թե շատ ուզես:

Հայկական էստրադայի առավել պահանջված երգիչներից, օրինակ, Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսայանը, Քրիստինե Պեպելյանը, Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Միհրան Ծառուկյանը, Արամեն, Համլետ Գևորգյանը, Մարտին Մկրտչյանը, Սիլվա Հակոբյանը, Աիդա Սարգսյանը, Մհերը, Հռիփսիմե Հակոբյանը, Լիլուն, Էրիկը… հարսանեկան խնջույքում երեքից հինգ երգ կատարելու համար ցանկանում են 1 միլիոն դրամից մինչև 20. 000 դոլար. հրավերի գինը կթանկանա, եթե պատվերը լինի արտասահմանից: Չի բացառվում, որ նույն այս անունները ելույթ ունենան նաև ավելի մատչելի կամ թանկ գներով. ամեն ինչ կախված է հրավիրողից:

Անահիտ Շահբազյանի, Արմոյի, Գևորգ Մարտիրոսյանի, Գոհար Հովհաննիսյանի, Լայանայի, Սարգիս Ավետիսյանի, Դավիթ Թուջարյանի, որոշ բենդերի հոնորարները սկսվում են 200000 դրամից՝ մինչև 2000 դոլար` մեկ երգի դիմաց: Եթե, օրինակ, պետք է հարսի պարի համար երգել, երգչի ներկայությունը թանկ կարժենա, եթե միայն ուրախացնելու՝ ապա էժան:

Փոքր ինչ մատչելի գներով են երգում ավելի նորեկ կամ երիտասարդ հայ կատարողները, որոնք դեռևս չեն հասցրել հարստացնել իրենց երգացանկը քեֆ- ուրախություններին շախ հաղորդող հիթերով:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս