Սերժ Սարգսյանը խորհրդարանում մասնակցում է Եվրանեսթի նիստին (ուղիղ միացում)

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովում սկսվեց Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որի բացմանը մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ համատեղ ջանքերը տալիս են շոշափելի արդյունք: Ըստ նրա՝ Եվրանեսթը նպաստում է փոխհամագործակցությանը, ինչը բաժանարար գծերի վերացման լավագույն ուղին է: Գ. Սահակյանը նշեց, որ Եվրանեսթը էական կշիռ է հաղորդում ԵՄ խորհրդարանականների միջև շփումների ակտիվացման համար. «Արդյոք կնպաստի՞ այս հարթակը համագոծակցության ընդլայնմանը՝ կախված կլինի, թե ինչ արդյուքններ կհաստատվեն»: Նա կարևոր համարեց կենտրոնանալ միջանձնյա հասարակությունների միջև շփումների ընդլայման վրա, մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների պաշպանությանը ներդաշնակ համակեցությունը. «Դրանք պետք է լինեն մեր ընդհանուր օրակարգում»:

ԱԺ նախագահը կոչ արեց պատասխանատու լինել և առավելագույնս օգտվել ընձեռած հնարավորություններից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031