Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. shamshyan.com
shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 15-ին Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ Nissan մակնիշի 02 PR 101 համարանիշի ավտոմեքենան վարել է Վիլնյուսի փողոցի 113 շենքի բնակիչ, 23-ամյա Գևորգ Օհանյանը, իսկ հիվանդանց ժամանած քննիչին վիրավոր, 24-ամյա Վազգեն Առաքելյանի մտերիմները իբրև փորձել էին լավություն անել վարորդ Գ. Օհանյանին և հայտնել էին, որ ավտոմեքենան վարել է Վ. Առաքելյանը: Պարզվել է նաև, որ այդ քայլի պատճառը եղել է այն, որ Գ. Օհանյանն իրավունք չի ունեցել վարելու ավտոմեքենա, քանի որ երբևիցե չի ունեցել վարորդական իրավունքի վկայական:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: