Բաժիններ՝

Վենեսուելայի խորհրդարանը Մադուրոյին օժտել է հատուկ լիազորություններով՝ ԱՄՆ-ին դիմակայելու համար

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի Ազգային վեհաժողովը քվեարկել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հատուկ լիազորություններ շնորհելու օգտին՝ ԱՄՆ-ի հետ ուժգնացող հակամարտությունում անվտանգություն ապահովելու համար:

Վենեսուելայի խորհրդարանում համապատասխան քվեարկությունն անցկացվել է երեկ: Մադուրոյին հատուկ լիազորություններ շնորհվել են 6 ամիս ժամկետով՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:

Վենեսուելայում մեկնարկել են խոշորամասշտաբ զորավարժություններ, որոնց մասնակցում է մոտ 100.000 զինծառայող և որոնք կտևեն 10 օր: Մադուրոյի խոսքերով՝ զորավարժությունները բացառապես ուղղված են երկրի պաշտպանության ապահովմանը:

Մադուրոն երկրի քաղաքացիներին կոչ է արել ստորագրություն հավաքել այն նամակի համար, որում պահանջվում է չեղյալ հայտարարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն դեկրետը, ըստ որի՝ Վենեսուելան սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար: Մադուրոն կարծում է, որ ԱՄՆ-ին հասցեագրված այդ կոչի տակ իրենց ստորագրությունը կդնեն երկրի 30 միլիոն քաղաքացիներից 10 միլիոնը:

Օրեր առաջ հաղորդվել էր, որ Մադուրոն խորհրդարանից խնդրել է արտակարգ լիազորություններ` ԱՄՆ-ին դիմակայելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս