Բաժիններ՝

Բորիս Նեմցովի սպանության հարցում չկա պատվիրատու. աղբյուր

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բորիս Նեմցովի սպանության հարցում չկա պատվիրատու, հանցանքը պլանավորել և իրագործել են «Հյուսիս» հատուկ նշանակության գումարտակի երկու նախկին մարտիկներ Զաուր Դադաևն ու Բիսլան Շավանովը:

Նման նախնական եզրակացության եկել են քննիչները: Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնել է. «Ուսումնասիրելով ապացույցները, որոնք ներկայումս առկա են գործում, վկաների, ինչպես նաև հիմնական մեղադրյալի ցուցմունքները՝ կարելի է միանշանակ եզրակացնել, որ Նեմցովի սպանությունը Դադաևի ու Շավանովի անձնական նախաձեռնությունն է:

Նրանք չեն ունեցել այլ պատվիրատուներ: Պաշտոնապես դեռ մշակվում է այդ վարկածը»: Զաուր Դադաևն Ինգուշեթիայի տարածքում ձերբակալվել է մարտի 6-ին: Բասմանի դատարանը բավարարել է նրան կալանքի տակ առնելու մասին միջնորդությունը: Բիսլան Շավանովը սպանվել է Չեչնիայում ձերբակալման ժամանակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031