Այս տարվա առաջին երկու ամիսներին ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 11 հազար 536 ուղևոր. «Ժողովուրդ»

Թերթը գրում է. «Այս տարվա առաջին երկու ամիսներին ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանից մեկնել և չի վերադարձել 11 հազար 536 ուղևոր: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիաի հրապարակած պաշտոնական տվյալներից: Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով Հայաստանից մեկնած և չվերադարձած ուղևորների թիվը կազմել էր 11 հազար 919 ուղևոր:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին ինքնաթիռով մեկնող-ժամանողների թիվը արտագաղթի ընդամենը մի փոքր մասն է արտացոլում: Բանն այն է, որ դեպի հետխորհրդային երկրներ, և հատկապես Ռուսաստան, մարդիկ Հայաստանից արտագաղթում են ավտոբուսներով, քանի որ այդպես ավելի էժան է, ու հետները համեմատաբար ավելի շատ բեռ կարող են տանել: Արտագաղթի հիմնական ցուցանիշը պարզվում է եռամսյակների ավարտից հետո, երբ հրապարակվում են պաշտոնական վիճակագրության ընդհանուր սահմանահատումների թվերը»։

Կարդացեք թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031