Քննարկվո՞ւմ է ՀՅԴ-ի հետ կոալիցիա ձևավորելու հարցը. «Հրապարակ»
«Թեև իշխանությունն էլ, ՀՅԴ-ն էլ համառորեն հերքում են այդ փաստը, սակայն, այնուամենայնիվ, կուլիսներում քննարկվում է ՀՅԴ-ի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հնարավորությունը, այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում:
Թեև դաշնակցականների ցանկությունները շատ ավելի մեծ են, բայց, մեզ հասած տեղեկություններով, կոալիցիա կազմելու դեպքում նրանց կտրվի մոտ 5 պորտֆել, հիմնականում՝ սոցիալական ոլորտները: Արդեն նույնիսկ սկսել են շրջանառվել ՀՅԴ-ական հավանական նախարարների անունները:
Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից, ով նշեց, որ հարցերի չի պատասխանում: Նշենք, որ ՀՅԴ-ն շատ ավելի վաղ էր լքել եռյակը, ապա սատար կանգնեց սահմանադրական փոփոխություններին, իսկ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան մենամարտում ստանձնեց խաղաղ հաշտարարի դերը: Այս, ամենը փոխհատուցում է ենթադրում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։