![](/banners/BeFunky-design.jpg)
ԳՇ պետը հետևել է զորավարժության գործնական փուլին. խաղարկվել են մարտավարական դրվագներ
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/442399261_424976140313141_2404813162867972414_n.jpg)
ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային
զորավարժության շրջանակում մայիսի 18-ին շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները:
Խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ, ստուգվել հրամանատարների`
գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ
Էդվարդ Ասրյանը։
Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները ցուցադրել են գործողություններ մշակելու և իրականացնելու, ներդաշնակ ու օպերատիվ առաջադրանքներ կատարելու իրենց մարտավարամասնագիտական
գիտելիքներն ու կարողությունները։
Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը կավարտվի մայիսի 20-ին, և կամփոփվեն արդյունքները։