Թուրքիայի բնակչութան ավելի քան 15 տոկոսը երիտասարդներ են
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) տվյալների համաձայն՝ երկրի բնակչության 15.2 տոկոսը կազմում են 15-ից 24 տարիքային խմբում գտնվող քաղաքացիները։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Հետազոտությունը, որն անցկացվել է 2022-ին, փաստում է, որ Թուրքիայում ընդհանուր առմամբ ապրում է շուրջ 13 մլն երիտասարդ, որից 51.2 տոկոսն արական, իսկ 48.8 տոկոսն իգական սեռի ներկայացուցիրներ են:
Նշվում է նաև, որ այդ ցուցանիշը հետզհետե նվազելու է՝ 2023-ին հասնելով 14 տոկոսի, 2040-ին՝ 13.4 տոկոսի, 2060-ին՝ 11.8 տոկոսի և 2080-ին 11.1 տոկոսի: