![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուս սենատորները կրճատել են իրենց աշխատավարձերը
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/pic_fdf941ed8a072cdd3da24f7837a4f3f9.jpg)
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամներն իրենց աշխատավարձերը կրճատել են 10 տոկոսով: Այս մասին հայատարարել է խորհրդարանի վերին պալատի ներկայացուցիչ Վադիմ Տյուլպանովը:
10 տոկոսով կրճատվել են նաև տրանսպորտային ու գործուղումների ծախսերը: Բացի այդ, սենատորները պլանավորում են ընդհանրապես հրաժարվել գրասենյակային նոր տեխնիկա ու սարքավորումներ գնելուց: Նախաձեռնությունը կհաստատվի մարտի 4-ին կայանալիք պալատի հերթական նիստում:
Փետրվարի 24-ին Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հանդես էր եկել կազմակերպչական ծախսերի ու պատգամավորների աշխատավարձերը կրճատելու նախաձեռնությամբ:
Այդ գաղափարն աջակցություն էր ստացել Դաշնության խորհրդում, կառավարությունում, ԿԸՀ-ում: Կրեմլում նույնպես կրճատել են նախագահի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերը: