«Ռոբերտ Քոչարյանն օգտագործած, մաշված և խոցված նավը չի վերցնի». Ազատ Արշակյանը՝ երկրորդ նախագահի՝ ԲՀԿ առաջնորդ դառնալու հավանականության մասին
168.am-ի հետ զրույցում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալու դեպքում բավականին լուրջ փոփոխությունների կենթարկվի ԲՀԿ-ն, և այն կունենա բոլորովին այլ կառուցվածք ու ծրագիր, իսկ այդ կառուցվածքին և ծրագրին համապատասխան՝ կարող է լինել մեզ համար շատ անակնկալ լիդեր:
Մեր հարցին՝ հավանական չե՞ք համարում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել ԲՀԿ-ի հաջորդ առաջնորդը, Ա Արշակյանն այսպես պատասխանեց.
«Ռոբերտ Քոչարյանն այս խոցված նավը չի վերցնի: Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի բոլորովին նոր՝ իր ծրագրով և իր սեփական կուսակցությունով հանդես գալու, դեռ ժամանակ ունի, նա շատ արագ կարող է մոբիլիզացնել: Ես ենթադրում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ուրիշի օգտագործած, խոցված և մաշված քաղաքական պրոյեկտը չի շարունակի, այլ կստեղծի իր կուսակցությունը՝ իր ծրագրերով և իր պատասխանատվությամբ»: