Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 16:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում բախվել են 24-ամյա Գառնիկ Թաթոսյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 34 CՏ 681 համարանիշի եւ 24-ամյա Վաչագան Փելոյանի վարած Mercedes G 500 մակնիշի 63 VP 063 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Mercedes-ը գլխիվայր շրջվել է, իսկ նրա ուղեւորը, որը տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները, ինչպես նաեւ Ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս