Բաժիններ՝

Նոր մանրամասներ`Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման մասին. ԳԱԼԱ

Անհետացել է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանը։

Զինծառայողի անհետացման մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել վերջինիս կինը, երբ նա տեւականորեն չի պատասխանել հեռախոսազանգերին:

Կինը ներկայացրել է, որ փետրվարի 21-ի առավոտից հետո նա Արթուրի մասին տեղեկություններ չունի:

Զինծառայող Արթուր Աֆյանի կինը ներկա պահին հայրական տանն է՝ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում: Նա ամուսնու հետ զրույցի ժամանակ հասկացել է, որ ամուսինը Գյումրիում իրենց վարձակալած բնակարանից դուրս էր գալու, որպեսզի մեկներ Մարմաշեն:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը պատմեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ Արթուրը Իջեւանից էր կամ շրջակա գյուղերից, ամուսնացել է եւ պայմանագրային զինծառայության մեջ է ռուսական ռազմաբազայում: Նա կնոջ հետ տուն է վարձակալել եւ բնակվում են Գյումրիում:

«Ուղղակի մի երկու ամիս առաջ փոքրիկ ունեցան, եւ երեխային խնամելու համար կինը տեղափոխվել էր հայրական տուն, որ վերջինիս օգնեին: Իմ իմանալով՝ նրանք շատ հաշտ են իրար հետ եւ որեւէ խնդիրներ չունեն: Արթուրին ճանաչում եմ նաեւ, որովհետեւ որդուս հետ է ծառայում՝ ռազմաբազայում: Շատ լավ տղա է»,-ասաց գյուղապետը:

Պարոն Եղոյանի փոխանցմամբ՝ Արթուր Աֆյանը փետրվարի 21-ի առավոտյան պետք է ներկայանար զինծառայության, սակայն չի ներկայացել, եւ այդ մասին իրազեկել են: Կինն էլ փոխանցել է, որ պետք է Մարմաշեն գնար, սակայն Արթուր Աֆյանը ո՛չ ծառայության է ներկայացել, ո՛չ էլ Մարմաշեն է գնացել:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս