Արտակ Խաչատրյանի ծեծի գործով հետաքրքիր վարկածներ են պտտվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է փետրվարի 7-ին Երևանի Տոլստոյի փողոցից ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգմանն ու դաժան ծեծին՝ նշելով, որ գործով հետաքրքիր վարկածներ են պտտվում քննչական մարմիններում:
««Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ դրանցից մեկի համաձայն՝ ծեծի կազմակերպման մեջ իր դերակատարությունն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը համարվում է Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը: Որպես վարկածի հիմնավորում նշվում է, թե Մանուկյանը մի շրջապատում, խոսելով Արտակին առևանգող ավտոմեքենայի համարանիշների մասին, ասել է, թե՝ համար չի երևացել, համար չկա:
Մինչդեռ առևանգվածի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, տեսանյութ է փոխանցել ոստիկաններին, որտեղ հստակ երևում են ավտոմեքենայի համարանիշները: Այս առիթով էլ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ կերպով պարզել են, որ առևանգող ավտոմեքենայի համարանիշները կեղծ են եղել»:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: