Բաժիններ՝

Որոշ մարզերում ձյուն է տեղում. Մեղրու և Վարդենյաց լեռնանցքերում ուժեղ քամի է

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի եւ Սպիտակի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Մեղրու եւ Վարդենյաց լեռնանցքերում սաստիկ քամի է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս