![](/banners/BeFunky-design.jpg)
Ճապոնական բանկում հայտնվելու են մարդանման ռոբոտներ
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/pic_0455b12b6df2d890ffcbb97f5f1b77de.jpg)
The Telegraph-ի փոխանցմամբ՝ ճապոնական The Bank of Tokyo — Mitsubishi UFJ բանկում սկսելու են աշխատել մարդանման ռոբոտները: NAO անվանմամբ ռոբոտները մշակել է ֆրանսիական Aldebaran Robotics SA ընկերությունը:
Ռոբոտն ունի երեք մատ, նրա հասակը հասնում է 58 սանտիմետրի, իսկ քաշը՝ 5.4 կիլոգրամի: Ռոբոտներն ունակ են պատասխանել բանկի հաճախորդների հարցերին, կարող են զրուցել 19 լեզվով, ինչպես նաև ճանաչել մարդկային զգացմունքները, վերլուծության ենթարկել միմիկան:
Մասնավորապես, ռոբոտը կարող է ասել հետևյալը. «Ես կարող եմ օգնել ձեզ՝ փոխել համար արժույթը, գումարը փոխանցել արտասահման, հաշվեհամար բացել բանկում, ինչպես նաև բացատրել բանկոմատի աշխատանքի սկզբունքը»: Լրատվամիջոցի տվյալներով՝ ռոբոտներն իրենց աշխատանքը կսկսեն ընթացիկ տարվա ապրիլին: