Սրանից հետո պանթուրքիզմն է գրոհելու ամբողջ Եվրոպայի վրա. Լևոն Շիրինյան
Սա առաջին մեծ ալիքն է, ես երկրորդ ալիքն եմ նախատեսում: Սրանից հետո պանթուրքիզմն է գրոհելու ամբողջ Եվրոպայի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններին: «Ֆրանսիայում 5-6 միլիոն և ավելի մահմեդականներ կան, որոնց մեջ զգալի քանակությամբ թուրքեր կան, հիմա պետք է գնալ կոմպրոմիսի, ինչը նշանակում է իսլամի քաղաքականությանը տեղ տալ»,- ասել է նա: Քաղաքագետը նշել է, որ Արևմուտքը վայելում է Աբդուլ Համիդի շրջանում` Հայաստանը ծախելու պտուղները, և իրենց խրախուսանքը` իսլամիստներին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում