
Ինչպե՞ս արագ և արդյունավետ նիհարել

steptohealth.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք ավելորդ կիլոգրամներից ազատվելու հնարավորություն են տալիս և վնասակար չեն առողջության համար:
- Որքան հնարավոր է՝ շատ ջուր խմեք: Ցանկալի է քիչ օգտագործել այնպիսի խմիչքներ, որոնք շաքար և ածխաջրեր են պարունակում: Միակ խմիչքը, որը հագեցվածության զգացում է առաջացնում և ընդհանրապես կալորիաներ չի պարունակում՝ ջուրն է: Օրվա ընթացքում 2 լիտր ջուր խմեք, և արդյունքը երկար սպասեցնել չի տա:
- Նվազեցրեք օգտագործվող սննդամթերքի ծավալը: Անհրաժեշտ է օրվա ընթացքում մինիմում երեք անգամ հաց ուտել՝ նվազեցնելով օգտագործվող սննդի ծավալը:
- Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ֆիզիկական վարժություններ անել: Կարևոր է՝ որքան հնարավոր է՝ շատ շարժվել:
- Աշխատեք քիչ օգտագործել մթերքներ, որոնցում շատ ածխաջրեր են պարունակվում:
- Անհրաժեշտ է խուսափել նաև ճարպեր պարունակող սննդից, այդ թվում՝ բուսական յուղից, պանրից, կարտոֆիլից, ֆասթ-ֆուդից, քաղցրավենիքից:
Թարգմանությունը՝ 168.am-ի