![](/banners/BeFunky-design.jpg)
«Դուք երբեք չեք հասնի նպատակակետին, եթե ամեն հաչող շան վրա քար նետեք». Ուինսթոն Չերչիլի 30 սուր արտահայտությունները
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/cherchil.jpg)
Ծննդավայրում նրան անվանում են «պատմության մեծագույն բրիտանացի», ամբողջ աշխարհին նա հայտնի է՝ որպես խորամանկ և խորաթափանց քաղաքական գործիչ, որը խոցում էր մրցակիցներին սուր արտահայտություններով: Ասես շապիկի ու պիջակի հետ ամեն առավոտ հագնում էր նաև հանդգնություն և համառություն:
Մի անգամ ելույթից առաջ, լրագրողներից մեկի հարցին` իրո՞ք հաճելի չէ, որ երբ ելույթ եք ունենում, դահլիճը լեփ-լեցուն է լինում, նա պատասխանում է. «Նույնիսկ շատ հաճելի է, բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ լեփ-լեցուն դահլիճը, չեմ կարող չմտածել այն մասին, որ եթե ելույթ չունենայի, այլ բարձրանայի կառափնարան, հաստատ կրկնակի ավելի մարդ կհավաքվեր»:
Ինքնահեգնանք
1. Ավելի հեշտ է ազգ ղեկավարել, քան դաստիարակել չորս երեխա:
2. Երիտասարդ տարիներին ես ինձ համար կանոն էի ստեղծել` ոչ մի կաթիլ ալկոհոլային խմիչք չխմել մինչ ճաշը: Հիմա, երբ արդեն երիտասարդ չեմ, իմ կանոնն է` ոչ մի կաթիլ ալկոհոլային խմիչք չխմել մինչ նախաճաշը:
3. Իմ ճաշակը պարզ է. ես հեշտ բավարարվում եմ լավագույնով:
4. Ես միշտ հետևել եմ այս կանոնին` մի վազիր, եթե կարող ես կանգնել, մի կանգնիր, եթե կարող ես նստել, մի նստիր, եթե կարող ես պառկել:
5. Միակ բանը, որ ցանկացել եմ, կառուցողական քննարկումից հետո իմ ցանկությունների հետ համաձայնության գալն է:
Քաղաքականության մասին
6. Դեմոկրատիան ղեկավարման ամենավատ միջոցն է, եթե հաշվի չառնենք մնացած բոլոր միջոցները:
7. Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխագուշակել, թե ինչ է լինելու վաղը, մեկ շաբաթ, մեկ ամիս և մեկ տարի հետո: Իսկ հետո բացատրի, թե ինչու դա տեղի չունեցավ:
8. Կապիտալիզմի բնածին արատը հարստության անհավասար բաշխումն է: Իսկ սոցիալիզմի բնածին արժանիքն աղքատության հավասար բաշխումն է:
9. Իմ երկրում իշխանության ներկայացուցիչները պարծենում են, որ պետության ծառաներն են. նրա տերը լինելը ամոթ է համարվում:
10. Դիվանագետ. մարդ, որը մինչև ոչինչ չասելը երկու անգամ կմտածի:
11. Ես երբեք չեմ քննադատում իմ երկրի քաղաքականությունը, երբ գտնվում եմ արտասահմանում, բայց, երբ վերադառնում եմ, ավելի քան հատուցում եմ:
12. Պատմությունը գրում են հաղթողները:
13. Վաղուց եմ նկատել, որ բոլորը ձգտում են ամեն ինչում ինձ մեղադրել: Ակնհայտ է` նրանք մտածում են, որ մեղքի զգացումը զարդարում է ինձ:
14. Դպրոցի դասատուներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել:
15. Եթե ճիշտը բազմազան է, ապա սուտը բազմաձայն է:
16. Փող կուտակելն օգտակար բան է, հակտապես, եթե դա արդեն արել են ծնողներդ:
17. Միշտ պատրաստ եմ սովորել, բայց ոչ միշտ է դուր գալիս, երբ ինձ սովորեցնում են:
18. Աշխարհում շրջանառվում են սարսափելի մեծ թվով կեղծ մտահոգություններ, իսկ ամենասարսափելին այն է, որ դրանց ուղիղ կեսը համապատասխանում են ճշմարտությանը:
19. Սիրում եմ խոզերին. շները մեզ նայում են ներքևից վերև, կատուները` վերևից ներքև: Խոզերը մեզ նայում են՝ ինչպես հավասարը հավասարին:
20. Մարդիկ հրաշալի կարողանում են պահպանել այն գաղտնիքները, որոնք չգիտեն:
Լավատեսություն
21. Հոռետեսն ամեն հնարավորության մեջ տեսնում է դժվարություններ, իսկ լավատեսն ամեն դժվարության մեջ տեսնում է հնարավորություններ:
22. Կատարելագործվել, նշանակում է՝ փոխվել, իսկ կատարյալ լինել, նշանակում է՝ հաճախակի փոխվել:
23. Անհեռատես է նայել շատ հեռու. ապագային:
24. Խելացի մարդը բոլոր սխալները միայն ինքը չի անում, այլ մյուսներին էլ է հնարավորություն տալիս:
25. Միշտ ավելի հեշտ է հայտարարել սկզբունքների մասին, քան իրականացնել դրանք:
26. Չկա ավելի լավ ներդրում, քան նորածնի մեջ կաթի ներդրումը:
27. Հաջողությունը կարողություն է՝ շարժվել անհաջողությունից անհաջողություն` չկորցնելով խանդավառությունը:
28. Մեծ գործերի փորձառությունից պարզեցի, որ սխալ է փորձել` ամեն ինչ միանգամից հարթել:
29. Դուք երբեք չեք հասնի նպատակակետին, եթե ամեն հաչող շան վրա քար նետեք:
30. Ես լավատես եմ, բայց էլի ինչ-որ բան լինելու անհրաժեշտություն եմ տեսնում:
Աղբյուրներ` adme.ru
Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը