Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ՝ 15 թաղամասի «Սերվիսի խաչմերուկում». կողաշրջվել է կալանավորին տեղափոխող «Վիլիսը». կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Մազմանյան և Շիրակ փողոցների խաչմերուկում բախվել են Suzuki մակնիշի 11 ՕՍ 794 համարանիշի և Уаз մակնիշի 018 ՈՍ 06 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Уаз-ը կողաշրջվել է, իսկ 3 հոգի մարմնական վնասածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ օգնել են դուրս բերել նրանց ավտոմեքենաներից:

Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջված Վիլիսը հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում, որով կալանավորի էին տեղափոխում:

Կալանավորին ոստիկաններն օպերատիվորեն տեղափոխել են համապատասխան վայր:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս