Հայտնի են ծերացման դեմ պայքարող մթերքները

med.news.am-ը գրում է. Դիետոլոգները նշել են այն սննդամթերքները, որոնք օգնում են պայքարելու ծերացման դեմ։ Այդ մթերքները նվազեցնում են հիպերտոնիայի, ճարպակալման, շաքարախտի, մի խոսքով, բոլոր այն հիվանդությունների զարգացման հավանականությունը, որոնք ճանաչում է օրգանիզմը։ Կարեւորն այն է, որ առօրյա սննդակարգում լինեն բանջարեղեններ, սպիտակուցներ, քայքայվող ճարպեր, բջջանյութեր, վիտամիններ եւ հակաօքսիդանտներ։

Հիմնվելով այս պնդման վրա՝ մասնագետները ցուցակի մեջ են ներառել քաղցկեղի հավանականությունը նվազեցնող բրյուսելյան կաղամբը։

kaxamb

Սկզբունքորեն, այն կարելի է փոխարինել բրոկոլիով, կալեով, սպիտակ կամ գունավոր կաղամբով։ Դրանք բոլորն էլ հարուստ են հակաօքսիդանտներով, բջջանյութերով, վիտամիններով եւ հանքանյութերով։ Ինչպես հաղորդում է Today-ը, խորհուրդ է տրվում օգտագործել օրն առնվազն 3-5 չափաբաժին։

Այնուհետեւ հաջորդում է սաղմոնը։

1D274907462458-today-post-serial-141218-salmon.blocks_desktop_medium

Այս ձկնատեսակը սրտի եւ նյարդային համակարգի համար օգտակար սպիտակուցների եւ օմեգա-3 ճարպաթթուների արժեքավոր աղբյուր է։ Դրանք նաեւ նպաստում են մաշկի եւ մազերի առողջությանը։ Նույն օգտակար նյութերով են հարուստ նաեւ սարդինաները, միդիան, ծովատառեխը, իշխանը կամ վահանաձուկը։ Նորման՝ նվազագույնը 2 չափաբաժին շաբաթական ։

Երրորդ տեղը նվաճել է նույնպես սպիտակուցներով հարուստ նուշը, որի մեջ կարելի է գտնել օգտակար ճարպեր, մագնեզիում, ցինկ։

nush

Նուշը հեշտ է փոխարինել պիստակով եւ հունական ընկույզով (օրը մեկ ունցիա)։

Յոգուրտը եւ կինոան իսկական սուպեր մթերքներ են։ Առաջինը հագեցած է կալցիումով, սպիտակուցներով, վիտամին D-ով, պրոբիոտիկ մանրէներով, որոնք օգտակար են ոսկորների, մկանների եւ մարսողության համար (օրը 1-2 չափաբաժին)։

1D274907462489-ss-141114-foods-feel-good-yogurt.blocks_desktop_medium

Կինոան իր հերթին տրամադրում է բջջանյութի, կալցիումի, երկաթի օրական նորման, իսկ օրը պետք է ուտել կես բաժակ։

1D274907462460-today-anti-aging-foods-141218-quinoa.blocks_desktop_medium

Կանաչ թեյը վաղուց է հայտնի իր եզակի հատկություններով։ Այն հզոր հակաօքսիդանտ է եւ փրկություն սրտանոթային համակարգի համար։ Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, օրական 5 բաժակ կանաչ թեյ խմելն իսկապես ամրապնդում է առողջությունը։

1D274907462459-today-anti-aging-foods-141218-green-tea.blocks_desktop_medium

Թեյի հետ կարող է համեմատվել միայն հապալասը։

1D274907467053-8c8789740-g-tdy-blueberries.blocks_desktop_medium

Բնորոշ գույնը հատապտղին անտոցիան հակաօքսիդանտն է տալիս։ Ուստի բոլոր վառ գույնի հատապտուղներն էլ օգտակար են։

Տեսանյութեր

Լրահոս