
Այսօր պաշտոնապես ուժի մեջ է մտել Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիրը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 24-ից պաշտոնապես ուժի մեջ է մտել Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագիրը: Կոնվենցիան կոչված է միասնական չափորոշիչներ սահմանել սովորական սպառազինության գնումների համար:
Կոնվենցիան սեպտեմբերի 24-ին հաղթահարել էր 50 անդամ երկրների կողմից վավերացման շեմը, ինչից սկսած՝ օրենքի ուժ ստանալու համար պետք է անցներ 90 օր: Ներկա դրությամբ՝ պայմանագիրը ստորագրած երկրների թիվը կազմում է 130, որոնցից 60-ը վավերացման հավաստագրերը ներկայացրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:
Վերջինիս խոսքերով՝ այդ պայմանագիրը նոր ժամանակաշրջան կբացի զենքի համաշխարհային առևտրի թափանցիկության ու պատասխանատվության ապահովման ոլորտում իրենց ձեռնարկած համատեղ ջանքերի համար: Բան Կի Մունը պայմանագրին դեռ չմիացած երկրներին կոչ է արել անհապաղ միանալ նրան: