
Մենք կարևոր ենք համարում Գերմանիայի մասնակցությունը ԼՂ-ի շուրջ խորհրդակցություններին. Ուորլիք

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Բեռլինում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագհների հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին հայտնել է, որ հանդիպումը նվիրված է եղել գերմանացի գործընկերների հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկումներին.
«Մենք կարևոր ենք համարում Մինսկի խմբի անդամ Գերմանիայի մասնակցությունը խորհրդակցություններին՝ գործընթացն առաջ տանելու համար: Համանախագահներն անհամբերությամբ սպասում են հակամարտող կողմերի նոր հանդիպումներին ու բանակցությունների շարունակմանը՝ խնդրի երկարաժամկետ կարգավորման համար»: