Արտահերթ նստաշրջանը տապալվեց
Խորհրդարանական չորս խմբակցությունների նախաձեռնությամբ հրավիրված նստաշրջանը չկայացավ. անհրաժեշտ 66-ի փոխարեն գրանցվեց ընդամենը 45 պատգամավոր, այդ թվում և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Գրանցվեցին նաև ՀՅԴ խմբակցության անդամ երեք պատգամավորներ`Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը: Գալուստ Սահակյանը հայտարարեց 3-ժամյա ընդմիջում, որի ընթացքում, եթե ևս 21 պատգամավորները գրանցվեն նիստը կսկսվի: Բայց քանի որ նույնիսկ գրանցված պատգամավորները լքեցին ԱԺ տարածքը, ապա կարելի է ասել, որ արահերթ նստաշրջանը տապալվեց: