Բաժիններ՝

Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրել է երկրում ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները, որոնք առնչվում են ամերիկյան վիզա ստանալու արգելքին, կոչված են Վենեսուելայում հրահրել ռազմական հեղաշրջում.

«Այդ պատժամիջոցներն իրենցից ներկայացնում են սպառնալիք. դրանք կոչված են ստուգել մեր զինված ուժերի հրամանատարության մարտական ոգու ամրությունը: Դուք երբևէ լսել եք նման հանդգնության մասին: Իբրև թե մենք մտահոգվել ենք այն մասին, թե ինչպես ստանանք ամերիկյան վիզաներ: Հիմարներ»:

Մադուրոն նաև Վենեսուելայում ԱՄՆ-ի դեսպանատանը մեղադրել է դավ նյութելու մեջ` իրեն գահընկեց անելու համար: Նրա խոսքերով` դավադիրները մտադրվել են Վենեսուելայի ռազմաօդային ուժերի միջոցով ավիահարվածներ հասցնել Կարակասին: Այդ հարվածները պետք է հասցվեին Telesur պետական հեռուստաալիքի շենքին, ապա` պաշտպանության նախարարության շենքին, իսկ հետո` նախագահական նստավայրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031