Սաֆար Աբիևը հերքել է, թե գտնվում է տնային կալանքի տակ
Azvision.az կայքին տված հարցազրույցի միջոցով Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը խախտել է լռությունը և հերքել է իր տնային կալանքի մասին մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը.
«Այդ ամենը կեղծիք է: Ինձ մոտ ամեն ինչ լավ է: Ժամանակ չկա՝ նման հիմարությունները քննարկելու համար»: Աբիևն ընդգծել է, որ առողջական խնդիրներ չունի և ներկայումս գտնվում է հանգստի մեջ:
Սաֆար Աբիևն Ադրբեջանի պաշտպանության նախարար է հանդիսացել 18 տարի: 2013 թվականի հոկտեմբերին Աբիևին այդ պաշտոնում նրան փոխարինել է Զաքիր Հասանովը: