Թուրքիան կանգնած չէ ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև ընտրություն կատարելու առջև. Թաներ Յըլդըզ

Թուրքական Yeni Şafak‎ թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Ստամբուլում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան կանգնած չէ ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու առջև.

«Թուրքիան ընտրություն չի կատարելու ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև: Մենք նախագծերը զարգացնում ենք՝ հաշվի առնելով սեփական ու փոխադարձ շահերը: Որպես Ռուս-թուրքական տնտեսական խառը հանձնաժողովի համանախագահ՝ կարող եմ ասել, որ Թուրքիան ձգտում է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը:

Մեզ համար Ռուսաստանն ավելին է, քան՝ պարզապես հարևան երկրներից մեկը: Թուրքիան չի մնացել Ռուսաստանի ու ԵՄ-ի արանքում: Թուրքիան խնդիրներ չի տեսնում Ռուսաստանի հետ համատեղ նախագծեր իրագործելու համար: Դա մասնավորապես վերաբերվում է Աքքույուի ատոմակայանի ու  նոր գազատարի կառուցմանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031