
Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 6331-ի. ԱՀԿ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմտյան Աֆրիկայի երեք երկրում՝ Գվինեա, Լիբերիա ու Սիեռա Լեոնե, երեք օրում Էբոլա վիրուսից մահացել է 144 մարդ, որով և զոհերի ընդհանուր թիվը հասել է 6331-ի:
Միևնույն ժամանակ երեք օրվա ընթացքում Էբոլա վիրուսով վարակվածների թիվն աճել է 283 մարդով՝ հասնելով մինչև 17.800 մարդու: Այս մասին են վկայել երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հրապարակված տվյալները:
Ամենածանր իրավիճակը տիրում է Լիբերիայում՝ 7719 վարակակիր ու 3177 զոհ, ապա գալիս են Սիեռա Լեոնեն՝ 7798 վարակակիր ու 1742 զոհ, և Գվինեան՝ 2283 վարակակիր ու 1412 զոհ: Մասնագետների մտահոգում է Սիեռա Լեոնեում Էբոլա վիրուսի տարածման տեմպը. վարակակիրների թվով այդ երկիրն առաջին անգամ գերազանցել է Լիբերիային: