Բաժիններ՝

Նազարբաևը միջազգային հանրությանը զգուշացրել է չթերագնահատել Ռուսաստանին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը միջազգային հանրությանը զգուշացրել է չթերագնահատել Ռուսաստանին.

«Չեմ ցանկանում հանդես գալ որևէ մեկի, այդ թվում նաև Պուտինի փաստաբանի դերում, սակայն իմ անձնական վելուծությունը վկայում է, որ Ուկրաինայից հետո նույնպիսի «գարուն» Ռուսաստանում կազմակերպելու ցանկությունը ձախողվել է և ավարտվել է «ղրիմյան գարնամբ»:

Միջազգային հանրությունը չպետք է թերագնահատի Ռուսաստանին: Նա տարածքային առումով խոշորագույն և ամենահարուստ երկիրն է: Պատժամիջոցների պատճառով նրանք բնականաբար կորցնում են եկամուտներ, սակայն նավթը, գազը և մնացյալ ամեն ինչը շարունակում են մնալ Ռուսաստանում»:

Դրա հետ կապված` Նազարբաևն ընդգծել է, որ ճգնաժամերն ավարտվում են, և որ ամենալավ տարբերակը չէ միմյանց կոշտորեն անկյուն մղելը: Նազարբաևի խոսքերով` Ռուսաստանն այնքան էլ շատ ինտեգրված չէ համաշխարհային տնտեսությանը, ինչի համար էլ կարող է և տեղի չունենալ հետագա վատթարացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս