Բաժիններ՝

Իսպանիայում ազատ են արձակել 3000-ամյա ազատազրկման դատապարտված բասկ առաջնորդի

Իսպանական El Pais թերթի փոխանցմամբ` բասկյան ETA անջատողական խմբավորման ռազմական թևի նախկին ղեկավար Սանտյագո Արոսպիդե Սարասոլան, որին Իսպանիայում դատապարտել էին 3000-ամյա ազատազրկման, ազատ է արձակվել բանտից:

Իսպանիայի Ազգային դատական պալատն այդ որոշումը կայացրել է ԵՄ-ի համապատասխան նորմի հիման վրա: Իսպանիայի խորհրդարանը ԵՄ-ի անդամ երկրներում բանտարկյալների պատժաժամկետների ամփոփման մասին այդ նորման ընդունել է 2014 թվականի նոյեմբերին:

Սարասոլան, ով հայտնի է «Սանտի Պոտրոս» կեղծանվամբ, հանդիսացել է 1986 թվականին Մադրիդում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներից մեկը, որին զոհ գնաց Ազգային գվարդիայի 12 զինծառայող, ինչպես նաև 1987 թվականին Բարսելոնի ահաբեկչության կազմակերպիչներից մեկը, որի հետևանքով զոհվել է 21 մարդ:

Սարասոլան Ֆրանսիայում ազատազրկում է կրել 10 տարի, 2000 թվականին նրան արտահանձնեցին Իսպանիային, ուր և նրան դատապարտեցին 3000-ամյա ազատազրկման: Ընդհանուր առմամբ, նա բանտում անցկացրել է 27 տարի:

Սարասոլայի հետ միասին ազատության մեջ է հայտնվել նաև ETA-ի ևս մեկ զինյալ` Ալբերտո Պլասաոլան, որին ահաբեկչության ու երկու մահափորձի համար Իսպանիայում դատապարտել էին 46 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031