Բաժիններ՝

Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը հյուրանոցներում չեն հանգրվանում

2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն են ժամանել1 941 151 զբոսաշրջիկներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 13.6%-ով:

2014թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է1 886 251 մարդ կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.5%:

Նշենք նաև, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը՝ 819339 մարդ, Հայաստանում տեղավորվել է բարեկամների/հարազատների տանը կամ վարձով տրվող բնակարաններում։ Հյուրանոցներում հանգրվանել է Հայաստան այցելողների 12.9%-ը (121812 մարդ)։

Ինչ վերաբերում է Հայաստանից մեկնող զբոսաշրջիկներին, ապա նրանց 99.3%-ը (880414 մարդ) ուղևորությունը կազմակերպում են ինքնուրույն։ Զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից օգտվել է ընդամենը 5837 մարդ։ Ընդ որում, այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 3.8%-ով, ինչը նշանակում է, որ զբոսաշրջային ընկերությունների գործերն այնքան էլ լավ չեն գնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս