Բաժիններ՝

Կառավարությունը վաղը կհաստատի 75 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիրը

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին՝ որպես բյուջետային աջակցություն, կհատկացնի 75 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Վարկային համաձայնագիրը ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է այս տարի նոյեմբերի 19-ին:

Զարգացման քաղաքականության այս վարկը երկրորդն է, որը հատկացվելու է գործարար միջավայրի, ֆինանսների, քաղաքացիական ծառայության, սոցիալական պաշտպանության, հանրային ենթակառուցվածքների և բնապահպանական ոլորտներում նախատեսվող բազմաբնույթ բարեփոխումների համար:

Ներկայումս համաձայնագիրը գտնվում է վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցման փուլում և համաձայն ՀՀ վարչապետիհանձնարարականի` միջպետական միջազգային համաձայնագրերը ՀՀ Նախագահի կողմից մինչև ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկվելը պետք է ներկայացվեն ՀՀ կառավարության հավանությանը: Գործադիրն առաջիկա նիստում՝ նոյեմբերի 27-ին նախատեսում է հավանության արժանացնել համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930