«Իսլամական պետության» զինյալները հերքել են իրենց առաջնորդի զոհվելու մասին տեղեկատվությունը
BBC-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալները հերքել են ավելի վաղ Իրաքի հատուկ ծառայությունների տարածած այն տեղեկատվությունը, թե զոհվել է իրենց առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին:
Ահաբեկիչները հրապարակել են 17 րոպեանոց աուդիոձայնագրություն, որը ճանաչվել է հավաստի: Սակայն դրա հետ մեկտեղ հայտնի չէ, թե երբ է կատարվել ձայնագրությունը: Զինյալները հայտարարել են, որ երբեք չեն դադարեցնի պայքարը, անգամ եթե մնա մեկ մարտիկ:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը երեկ հայտարարել է «Իսլամական պետության» հրամանատարներից Թարհան Բատիրաշվիլու վերացման մասին, ով հայտնի էր նաև որպես Օմար Չեչեն ու Օմար աշ-Շիշանի: Ավելի վաղ նա սպառնացել էր գրավել Չեչնիայի հանրապետությունը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Պենտագոնը չէր հաստատել «Իսլամական պետության» առաջնորդի զոհվելը: