Բաժիններ՝

«Գազպրոմը» հաստատել է, որ Ուկրաինան մասնակի մարել է իր պարտքը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմը» բանկերից վստահեցում է ստացել այն մասին, որ «Ուկրաինայի Նավթոգազը» վճարել է ավելի վաղ մատակարարված ռուսական գազի դիմաց գոյացած պարտքի մի մասը: Խոսքը գնում է 1.45 միլիարդ դոլարի մասին:

Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը: Նախորդ շաբաթ Բրյուսելում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածություններին համաձայն՝ «Նավթոգազը» պետք է վճարի 3.1 միլիարդ դոլար՝ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ու 2014 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Ուկրաինային ռուսական գազի մատակարարումների դիմաց:

Ռուսաստանի, Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև գազային եռակողմ համաձայնագիրը Բրյուսելում ստորագրվել է հոկտեմբերի 31-ի գիշերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս