Բաժիններ՝

Կանադան կարող է Ֆրանսիայից գնել «ռուսական Միստրալները». Le Monde

Ֆրանսիական Le Monde թերթի փոխանցմամբ՝ Կանադան կարող է գնել Ռուսաստանաի համար արտադրված «Միստրալ» ուղղաթիռակիրները: Թերթը նման եզրահանգման է եկել՝ վերլուծության ենթարկելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կանադական այցի արդյունքները:

Կանադայի վարչապետ ու Պահպանողական կուսակցության առաջնորդ Սթիվեն Հարփերը կողմնակից է Ռուսաստանի դեմ կոշտ քաղաքականության վարելուն և հավանության է արժանացրել Ֆրանսիայի կողմից Ռուսաստանին «Միստրալ» տիպի առաջին ռազմանավի հատկացումը կասեցնելու որոշումը:

Բացի այդ, Օտտավան արդիականացնում է իր ռազմածովային ուժերն ու «Միստրալ»-ները կարող են ընդգրկվել դրանց կազմում: Թերթը հիշեցնում է, որ Կանադան իրականացնում է իր ռազմածովային ու առափնյա պաշտպանության ուժերի հավակնոտ ու խաղաղ ժամանակների համար աննախադեպ ծրագիր, որը գնահատվում է 28 միլիարդ եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս