Վրաստանի կուրսը սպառնալիքի տակ է. Բիլդտ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը Վրաստանում ստեղծված իրավիճակը որակել է որպես քաղաքական լուրջ ճգնաժամ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ կապված Վրաստանի վարչապետի կողմից երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնանկ անելու հետ:
Բիլդտը նշել է, որ երկրի կուրսը սպառնալիքի տակ է. «Վրաստանում քաղաքական լուրջ ճգնաժամ է: Պաշտպանության նախարարի վրա հարձակումն ավարտվեց նրա պաշտոնանկությամբ: Երկրի կուրսը սպառնալիքի տակ է»:
Բիլդտն իր միկրոբլոգում տարածել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու արած հայտարարությունն այն մասին, որ երկիրը պետք է ղեկավարվի ուժեղ ինստիտուտների կողմից և ոչ թե կուլիսների հետևից:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե սպառնալիքի տակ է հայտնվել ԵՄ-ի ու Վչրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացման հարցը: