Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարելի է զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
Նա կարծսւմ է, որ արհեստական ինտելեկտը մարդկության համար ավելի վտանգավոր կարող է լինել, քան ատոմային զենքը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքի օրը՝ կենցաղային հարցերի շուրջ ամուսիններ Մ.Պողոսյանի եւ Ա.Մնացականյանի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս ծալովի դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Մելանյա Պողոսյանի մարմնի տարբեր մասերին` զրկելով նրան կյանքից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ճանապարահելիս ֆրանսիացի լրագրողներից մեկը հարցրել է` արդոք հանդիպման ընթացքում անդրադարձ եղել է Ադրբեջանի քաղբանտարկյալների` մասնավորապես Լեյլա Յունուսի հետ կատարվածին, որին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դրական պատասխան է տվել, իսկ Իլհամ Ալիևը ժպտացել է ու հեռացել:
Բախվել են «Մերսեդես» մակնիշի 80 QQ 404, «Շկոդա» մակնիշի 16 OS 084, «Տոյոտա» մակնիշի 34 ՕՕ 300, «Մերսեդես» մակնիշի 10 LS 988 , «Տոյոտա» մակնիշի 34 TQ 750, «Միցուբիշի» մակնիշի 32 OU 279 պետհամարանիշերով ավտոմեքենաները և «ԳԱԶ – 53» մակնիշի 05 ՏՏ 661 պետհամարանիշով բենզատարը, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է:
Վերջինս Մոսկվա էր եղել տեղի հեղինակություններից մեկի՝ Լյոխա Պսկովսկու ծննդյան տարեդարձին նվիրված արարողությանը մասնակցելու նպատակով։ Պաշտետից և Լյոխայից բացի ձերբաբալվել են ևս 20 հոգի։
Ցանկը կազմելիս հաշվի են առնվել 3 հիմնական չափանիշ՝ կյանքի տևողությունն ու առողջությունը, կրթության որակն ու մակարդակը, կենսամակարդակը։
«Այսօր հունվար-սեպտեմբեր ամիսներով 4 տոկոս է տնտեսական ակտիվությունը, եթե կարողանանք մինչև տարվա վերջ ապահովել այդ թիվը, ապա ես կարծում եմ, դա ձեռքբերում է»,- ասել է վարչապետը։
Ոչ իշխանական ուժերի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո հաջորդ հանրահավաքի անցկացման օրը չհայտարարվեց: Այն հայտնի չէ նաև այսօր` հանրահավաքից չորս օր անց:
Վերակազմյալ հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն իրեն ևս համարում է Ազատության հրապարակում հրավիրվող հանրահավաքների կազմակերպիչներից մեկը, չնայած ընդունում է այն փաստը, որ ինքը չի մասնակցում որոշումների կայացմանը:
Այսօր Ազգային ժողովում սկսվում են 2015 թվականի բյուջետային քննարկումները, որոնք համապատասխան հանձնաժողովներում ավարտվելուց հետո կշարունակվեն խորհրդարանի լիագումար նիստում: Թվում է, թե հաշվի առնելով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը և հաջորդ տարվա վերաբերյալ, մեղմ ասած, ոչ լավատեսական կանխատեսումները, կառավարությանն Ազգային ժողովում դժվար օրեր են սպասվում: