
«Ես լիովին վստահում եմ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և թե՛ Գագիկ Ծառուկյանին»

Վերակազմյալ հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն իրեն ևս համարում է Ազատության հրապարակում հրավիրվող հանրահավաքների կազմակերպիչներից մեկը, չնայած ընդունում է այն փաստը, որ ինքը չի մասնակցում որոշումների կայացմանը: 168.am-ի այն հարցին` արդյոք իրեն չի՞ կաշկանդում այն հանգամանքը, որ ինքը և իր կողմից ղեկավարվող կուսակցության անդամները պետք է կատարեն որոշումներ, որոնց կայացմանը մասնակից չեն, տիկին Սարգսյանը պատասխանել է. «Որքան սահմանափակ է որոշումներ կայացնողների թիվը, այնքան ավելի հեշտ է հասնել որոշումների կայացմանը: Ես ինձ վատ կզգայի, եթե ես չվստահեի այն մարդկանց, ովքեր որոշումներ են կայացնում, մինչդեռ ես լիովին վստահում եմ թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և թե՛ Գագիկ Ծառուկյանին»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: