
Երբ է տեղի ունենալու եռյակի հաջորդ հանրահավաքը

Ոչ իշխանական ուժերի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո հաջորդ հանրահավաքի անցկացման օրը չհայտարարվեց: Այն հայտնի չէ նաև այսօր` հանրահավաքից չորս օր անց: Երեկ 168.am-ի այն հարցին, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանրահավաքը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը պատասխանել է. «Օրը դեռ որոշված չէ»: Հանրահավաքի օրը պետք է որոշվի եռյակի համատեղ նիստում, բայց այդ նիստի անցկացման օրը ևս դեռ հայտնի չէ: