4 տոկոսը կլինի ձեռքբերում
Ինչպես հայտնի է, 2014 թվականի պետական բյուջեով ամրագրված էր, որ այս տարի ՀՀ-ում պետք է արձանագրվի ՀՆԱ-ի 5.2% իրական աճ։ Տարվա վերջին մնացել է շուրջ 2 ամիս, և արդեն ակնհայտ է, որ այդ կանխատեսումը չի իրականանա։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՌԴ-ի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների մասին և ասել, որ դրանք բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա. «Այսօր հունվար-սեպտեմբեր ամիսներով 4 տոկոս է տնտեսական ակտիվությունը, եթե կարողանանք մինչև տարվա վերջ ապահովել այդ թիվը, ապա ես կարծում եմ, դա ձեռքբերում է»,- ասել է վարչապետը։
Նշենք սակայն, որ հաջորդ՝ 2015 թվականի բյուջեն կազմողներն այս հարցում ավելի հոռետես են գտնվել։ Ընթացիկ տարվա զարգացումները հաշվի առնելով՝ բյուջի նախագծում 2014 թվականի վերջի դրությամբ կանխատեսվում է 3.3% աճ։
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի՝ երեքշաբթի օրվա համարում