Նվազագույնը 3 տարի
Հայազգի ռուսաստաբնակ տնտեսագետ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի կարծիքով՝ Ռուսաստանի տնտեսությունը հայտնվել է ծանր իրավիճակում, որից դուրս գալը բավականին բարդ է։ Ըստ Աղանբեգյանի, ՌԴ տնտեսությունը բնութագրվում է միաժամանակ 3 բացասական երևույթներով՝ ստագնացիա, ռեցեսիա և ստագֆլացիա (երբ տնտեսական լճացումը զուգակցվում է բարձր գնաճով)։
Ակադեմիկոսի բնորոշմամբ՝ այս վիճակն ավելի վատ է, քան ճգնաժամը, որովհետև ճգնաժամը հաշվվում է ամիսներով և տարիներով չի ձգվում։ «Ակնհայտ է, որ մեզ մոտ ստագնացիայի, ռեցեսիայի և ստագֆլացիայի համադրությունը կշարունակվի նվազագույնը 3 տարի՝ ներառյալ 2013 թվականը»,- ասել է նա վերջերս տեղի ունեցած մի կլոր սեղանի ժամանակ։
Ակնհայտ է, որ այս տխուր հեռանկարը չի կարող չազդել նաև Հայաստանի տնտեսության վրա։ Ու թերևս հենց այդ պատճառով հայ փորձագետները ՌԴ տնտեսության հարցում ավելի լավատես են, համոզված են և համոզմունք են հայտնում, որ վիճակը մոտ ապագայում կբարելավվի։
Առավել մանրամասն կարդացեք «168 Ժամ» թերթի այսօրվա համարում