Բաժիններ՝

Պենտագոնը ստեղծում է հատուկ թիմ՝ ԱՄՆ-ում Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի համար

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը ստեղծելու է հատուկ թիմ՝ ԱՄՆ-ում Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի համար: Համապատասխան հրամանն արձակել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին:

Հրամանի համաձայն՝ խմբի կազմում գտնվելու է 30 մարդ, որոնցից 5-ը վարակաբաններ են, 20-ը՝ ինտենսիվ թերապիայի գծով մասնագիտացած բուժքույրեր, իսկ 5-ը՝ հրահանգիչներ: Նրանց առաջադրանք է տրվել արտակարգ իրավիճակներում ցուցաբերել անհետաձգելի օգնություն:

Ներկա դրությամբ ԱՄՆ-ի տարածքում արդեն իսկ գրանցվել է Էբոլա վիրուսով ախտորոշելու երեք դեպք, ինչն առաջացրել է համընդհանուր մտահոգություն՝ կապված վիրուսի հնարավոր տարածման հետ:

Առողջապահության համաշխարհայն կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալներով՝ Էբոլա վիրուսի հետևանքով մահացել է 4555 մարդ, վարակվածների թիվը կազմում է 9216 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս