Թուրքիան ԱՄՆ-ին կթույլատրի «Իսլամական պետության» դեմ պայքարում օգտվել «Ինջիրլիքի» ավիաբազայից

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին կթույլատրի օգտվել երկրի հարավում գտնվող «Ինջիրլիքի» ավիաբազայից՝ Իրաքում ու Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ ավիահարվածներ իրականացնելու համար:

Այս մասին գործակալությանը հայտնել են նրա անանուն աղբյուրները: ԱՄՆ-ի իշխանությունները նաև հայտնել են, որ Անկարան համաձայնվել է «Իսլամական պետության» դեմ պայքարող սիրիացի չափավոր ընդդիմության զինյալների համար իր տարածքում մարզական ճամբարի ստեղծմանը: Խոսքը գնում է 4000 մարտիկի պատրաստման մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031