Արամ Մանուկյանը, որ էդ արտահայտությունները թույլ տվեց, նրան տարան բանտարկեցի՞ն. yerkir.am

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի համար տարօրինակ է եղել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի աղմուկ հանած ելույթը՝ Աբովյանում: «Հայհոյանքը միշտ թուլության նշան է, դա մատնանշում է նրանց քաղաքական ուժի թուլությունը, որ վերջին ժամանակներում հազիվ կարողացան այս գումարման Ազգային ժողովում անցնել և ունենալ 5 պատգամավոր: Ժողովրդի մոտ ցույց տալ, թե տեսեք` ես ինչ ռիսկով տղա եմ, որ կարող եմ նախագահ հայհոյել, դրանից որևէ լավ բան չի սպասվում»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված մարզերում հանրահավաքների ժամանակ մի խումբ կանանց կամ տղամարդկանց ներկայությունը, ովքեր սկսում են բարձրաձայն գովաբանել իշխանություններին ու հայհոյել ընդդիմությանը, կարծես իշխանությունների կողմից ուղարկված լինեն, Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Ժողովրդավարական երկրներում հանրահավաքները օրենքով թույլատրվում են, բայց ցանկացած քաղաքացի էլ իրավունք ունի գնալու այդ հանրահավաքին ու արտահայտելու իր կարծիքը: Առանձին բոլորին բռնել, տանել ու պատժի ենթարկել, քանի որ մի հատ արտահայտություն են թույլ տվել… Հիմա ի՞նչ է, Արամ Մանուկյանը, որ էդ արտահայտությունները թույլ տվեց, ի՞նչ է, նրան տարան, բանտարկեցի՞ն: Նույնն էլ այդ քաղաքացիները երևի չեն ուզում, որ այդ հանրահավաքներին մասնակցեն, ասում են` հեռացեք, այդտեղ ի՞նչ կա»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս