Բաժիններ՝

Թուրքիայի Գլխավոր շտաբը տվյալներ է հրապարակել զինված ուժերի թվակազմի մասին

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը երեկ նոր տվյալներ է հրապարակել զինված ուժերի թվակազմի վերաբերյալ: Դրանց համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերն ունեն 673.986 զինծառայող:

Ցամաքային, ռազմածովային ու ռազմաօդային ուժերում գեներալ/ծովակալների թիվը կազմում է 312, Ժանդարմերիայում՝ 32, իսկ Առափնյա պաշտպանությունում՝ 1: Թուրքիայի զինված ուժերում հաշվվում է 39.478 սպա և 97.224 ենթասպա:

Թուրքիայի զինված ուժերում զինվորական անձնակազմի թիվը կազմում է 620.995 զինծառայող, իսկ քաղաքացիական ծառայողների թիվը՝ 52.991 մարդ: Ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերն ունեն 479.152 զինծառայող, Ժանդարմերիան՝ 189.283 զինծառայող, Առափնյա պաշտպանությունը՝ 5551 զինծառայող, ընդհանուր՝ 673.986 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս