
Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել չվերացնել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից միջազգային հանրությանը կոչ է արել չվերացնել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները՝ ընդհուպ մինչև նրա ռազմական միջուկային պոտենցիալի երաշխավորված ոչնչացում.
«Անկարելի է վերացնել պատժամիջոցներն ու թույլ տալ, որ Իրանը մշակի միջուկային զենք: Եթե մենք վերացնենք պատժամիջոցները, ապա Իրանը կունենա հազարավոր ցենտրիֆուգների պոտենցիալ, որոնք կհանդիսանան մեծ ուժ հավաքելու գլխավոր միջոցը:
Իրանն արմատական իսլամի «միջուկային ծառի» ճյուղերից մեկն է, որին դասվում է նաև «Իսլամական պետությունը»: Մի՞թե դուք «Իսլամական պետությանը» թույլ կտաք ուրան հարստացնել, մի՞թե թույլ կտաք ստեղծել միջմայրցամաքային հրթիռ: Իհարկե ոչ: Այդ դեպքում դուք Իրանի Իսլամական Հանրապետությանը չպետք է թույլ տաք ընթանալ այդ ճանապարհով.
Հենց որ Իրանը կարողանա ստեղծել միջուկային ռումբ, այաթոլլահներն ի ցույց կդնեն իրենց իրական կերպարը և տուրք կտան ագրեսիվ ֆանատիզմին: Պետք է ամբողջովին վերացնել Իրանի ռազմական միջուկային պոտենցիալը: Եթե դուք ուշադրություն չդարձնեք Իրանի վրա, ապա դուք կշահեք ճակատամարտը, սակայն տանուլ կտաք ողջ պատերազմը»: