Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն երկու շաբաթ անց

Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցությունները Եվրոպայում կվերսկսվեն առնվազն երկու շաբաթ անց: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:

Նրա խոսքերով՝ բանակցային կողմերի միջև դեռ տարաձայնություններ կան կարևոր մի շարք հարցերի շուրջ. «Մենք հնարավորություն ենք ունեցել հասնելու կառուցողական մթնոլորտում առավելագույն փոխըմբռնման, սակայն կարևոր հարցերի շուրջ գոյություն ունեն տարաձայնություններ»:

Սկզբնական շրջանում Իրանն ու «Վեցյակը» պայմանավորվել էին իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրին հասնել մինչև ընթացիկ տարվա հուլիսի 20-ը, սակայն դա չհաջողվեց կողմերին, ինչից հետո որոշվեց այդ ժամկետը երկարաձգել մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 24-ը:

Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային վերջին փուլն անցկացվեց Նյու Յորքում, սեպտեմբերի 18-26-ին, սակայն կողմերին չհաջողվեց բեկում գրանցել ապագա համաձայնագրի առանցքային հարցերի լուծման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930