
Վրաստանից Ռուսաստան արտահանման ծավալն աճել է 300 տոոկսով. Գարիբաշվիլի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանը պատրաստ է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները, եթե դա չի վնասի իր ինքնիշխանությանն ու անկախությանը: Այս մասին երեկ ՄԱԿ ԳԱ-ի համաքաղաքական քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Նրա խոսքերով` Վրաստանը նոր կուրս է որդեգրել Ռուսաստանի հետ հարաբերություններում. «Մենք հետևում ենք ռազմավարությանը` հենված պատասխանատու, պրագմատիկ ու կառուցողական հարևան լինելու ձգտման վրա: Առևտրային, տնտեսական ու մշակութային կապերի վերականգնման վերաբերյալ Ռուսաստանի հետ երկխոսությունը սկսվել է առանց նախապայմանների:
Արդյունքում նվազեց երկու երկրների միջև լարվածությունը, իսկ Վրաստանից Ռուսաստան արտահանման ծավալն աճեց 300 տոոկսով: Միջազգային փոխանակումը նույնպես զգալիորեն աճել է: Մենք դարձանք ավելի խաղաղ գոյակցող` որպես հարևան: Այդ մոտեցումը նույնպես հանգեցրեց ողջ Հարավային Կովկասի կայունացմանը»: