Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթի ավարտին ընդամենը մեկ աշխատանքային օր է մնացել: Այս պատվաբեր ու ցանկալի տեղը գրավել ցանկացողներից Արդարադատության նախարարությունում փաստաթղթերը ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 24-ը` ժամը 18.00-ն:
ՎՊ ստուգումների արդյունքում պարզվել էր, որ «Հայկական Միրգ»-ը իտալական կազմակերպությունից Հայաստանում պատվաստելու համար ձեռք է բերել 10 հազար հատ ընկուզենու պատվաստացու՝ 16.5 մլն դրամ արժեքով: Սակայն դրանք ամբողջովին փչացել են՝ իտալացի փորձագետի մեղքով, որին 6.4 մլն դրամ աշխատավարձ է վճարվել:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի նախաքննությունը գրեթե հասել է ավարտական փուլին: Այս մասին 168.am-ին ասաց գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նշանակված որոշ փորձաքննությունների եզրակացությունները ստացվել են, սակայն նախաքննական գաղտնիք լինելու պատճառով դրանք չի կարող հրապարկել:
Դատարանն իր վճռում նշել է, որ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Ալբերտ Օհանջանյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքներն, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում: