Պ. Հայրիկյանը՝ Առաքել Մովսիսյանին. Օյաղացեք

ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանն օրերս «Իրավունք» թերթին տված հարցազրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի և նրա հացադուլի մասին կարծիք էր հայտնել՝ ասելով. «Հայրիկյանին ամենասկզբում մեր գյուղում ենք դեպուտատ սարքել ու դրանից հետո չենք տեսել: Դա ձեզ ասում եմ 80-ական թվականների պատմություն: Կրկնում եմ՝սարքել ենք դեպուտատ, ոչ թե ընտրվել է»:

168. am-ի խնդրանքով Պ.Հայրիկյանը մեկնաբանեց Ա. Մովսիսյանի այս հայտարարությունը՝ ասելով. «Եթէ սա իմ իմացած մարդն է, ապա մաղթում եմ հիշողության վերականգնում, որովհետև գոնե իրենց տուն հրավիրել է և ես կարճ ժամանակով եղել եմ՝ ընդունել եմ հրավերը։ Իսկ ընդհանրապես ահա թէ ինչ եմ գրել նման դեպքերի համար իմ էջում. Հրաժարականի պահանջի մասին հենց լսեցին, իրար անցան։ Բարեկամներ և ազնիվ մարդիկ, իմացեք, որ բոլոր վարձկանները հիմա պիտի ջրի երես դուրս գան․․․ Հանգիստ մնանք. դրանք «բարաբա» գոռացողներից են… Մեր գործը նաև էդ դժբախտների ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆՆ Է, իրե՞նցը՝իրենք էլ չգիտեն»։

Ա. Մովսիսյանը նաև ասել էր. «Էսօր մենք ճանապարհ ենք բռնել դեպի Եվրասիական տնտեսական միություն, հասել ենք էն աստիճանի, որ մեր ազգը նորմալ կյանքով սկսի ապրել, և նրանք ուզում են Հայաստան դեպի Ամերիկա տանել կամ եսիմ ուր տանել, մինչդեռ մոռանում են, որ էս ազգի մեջ լրտեսները շատ արագ բռնվում են»:

Այս առնչությամբ Հայրիկյանն ասաց, որ դա անիրազեկ մարդու անիրազեկության ինքնախոստովանություն է. «Լավ կյանք ուզողները ինչո՞ւ էին այդ լավ կյանքը 3 տարուց ավելի Եվրոպական Միության մեջ տեսնում… և ի՞նչ փոխվեց սեպտեմբերի 3-ին։ Լրջացեք, տղերք, եթե անհասկանալի է, ձեզ հասկանալի լեզվով ասեմ՝օյաղացեք»։

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս